Դաս 01| Ամբողջ թվեր


1; 2; 3; 4; 5; ... թվերն անվանում են բնական թվեր։

Բնական թվերը (1; 2; 3; ...), զրո թիվը (0), բնական թվերի հակադիր թվերը (-1; -2; -3; ...) անվանում են ամբողջ թվեր:

Բնական թվերի բազմությունը նշանակում են N տառով, իսկ ամբողջ թվերի բազմությունը՝ Z տառով։

1-ից տարբեր բնական թիվը, որը բնական թվերից բաժանվում է միայն իր և 1-ի վրա, կոչվում է պարզ թիվ։

1-ից տարբեր բնական թիվը, որը պարզ չէ, կոչվում է բաղադրյալ։

n1; n2; ...; nk թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը դա ամենափոքր բնական թիվն է, որը բաժանվում է նշված թվերից յուրաքանչյուրի վրա։

n1; n2; ...; nk թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը դա այն ամենամեծ բնական թիվն է, որի վրա նշված թվերը բաժանվում են առանց մնացորդի։

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկի և ամենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու համար թվերից յուրաքանչյուրը ներկայացնում են են պարզ թվերի արտադրյալի տեսքով և վերցնում են անհրաժեշտ արտադրիչները




Developed by ARI Soft.

 

Ուղարկել էջը