Դաս 01դ| Ռացիոնալ արտահայտություններ


Բերենք մի քանի արտահայտությունների օրինակներ․

{jatex}\Large 7x+ 6 \cdot \frac 5y ; \frac {t+9}{z-2}; \frac 15 x - \frac{5}{u^3}; \frac 3 {(x+z)(x+7)}{/jatex}:

Այս արտահայտությունները հայտարարում պարունակում են փոփոխական։ Այդպիսի արտահայտություններին նաև անվանում են կոտորակային ռացիոնալ արտահայտություններ։

Սահմանում։ Ռացիոնալ արտահայտությունը այն մաթեմատիկական արտահայտությունն է, որը պարունակում է գումարում, հանում, բազմապատկում, բաժանում և ամբողջ արժեքով աստիճանի բարձրացում։

{jatex}\large \frac AB{/jatex} տեսքի ռացիոնալ արտահայտությունը անվանում են նաև կոտորակ, {jatex}A{/jatex}-ն՝ նրա համարիչ, {jatex}B{/jatex}-ն՝ նրա հայտարար։ Այստեղ պետք է նշենք նաև, որ {jatex}A;B{/jatex}-ն պարունակում են թվեր և փոփոխականներ։

Նշենք նաև, օրինակ, {jatex}\frac 1{x-1}{/jatex} կոտորակի արժեքը հնարավոր չէ հաշվել {jatex}x=1{/jatex} դեպքում։ Այդ դեպքում ասում են, որ այն {jatex}x=1{/jatex} դեպքում կոտորակը իմաստ չունի։

Այն արժեքները, որի դեպքում արտահայտությունը իմաստ ունի, անվանում են փոփոխականի թույլատրելի արժեք։




Developed by ARI Soft.

 

Ուղարկել էջը