Դաս 01զ| Տարբեր հայտարարներով կոտորակների գումարումը և հանումը


Դիցուք ունենք {jatex}\large \frac ab ; \frac cd{/jatex} կոտորակները։ Նրանցից յուրաքանչյուրը բերենք {jatex}bd{/jatex} ընդհանուր հայտարարին։ {jatex}ab{/jatex} կոտորակի համարիչը և հայտարարը բազմապատկելով {jatex}d{/jatex}-ով, կունենանք {jatex}\large \frac ab = \frac {ad}{bd}{/jatex}: Նույն ձևով {jatex}\large \frac cd{/jatex} կոտորակի համարիչը և հայտարարը բազմապատկելով {jatex}b{/jatex}-ով, կունենանք {jatex}\large \frac {c}{d}=\frac {cb}{db}{/jatex}:

{jatex}\large \frac ab{/jatex} և {jatex}\large \frac cd{/jatex} կոտորակները բերեցինք նույն {jatex}bd{/jatex} ընդհանուր հայտարարի, արդեն կարող ենք իրար գումարել։

{jatex}\large \frac ab + \frac cd = \frac {ad}{bd}+ \frac {cb}{bd}=\frac {ad+bc}{bd}{/jatex}:

Այն կարճ կարող ենք գրել այսպես․

{jatex}\Large \frac ab + \frac cd = \frac {ad+bc}{bd}{/jatex}

Նույն ձևով կոտորակների տարբերության համար կստանանք․

{jatex}\Large \frac ab-\frac cd= \frac {ad-bc}{bd}{/jatex}:

Դաս-թեստի շարունակությունում օգտագործեք թվեր և լատինական տառեր։

Համարվում է, որ ծանոթ եք "Կոտորակների կրճատումը" դասին։




Developed by ARI Soft.

 

Ուղարկել էջը