Դաս 05|Ուղղանկյուն կոորդինատային համակարգ հարթության վրա


Դիցուք տրված O կետից տարված են երկու փոխուղղահայաց ուղիղներ։ Նրանցից յուրաքանչյուրի վրա նշենք դրական ուղղությունը։

Սահմանում։ Այն ուղիղները, որոնց նկատմամբ պետք է որոշենք հարթության կետերի դիրքը, կոչվում են կոորդինատների առանցքներ։

Պատկերենք այդպիսի օրինակ։

Մեր օրինակում վերցրել ենք հորիզոնական և ուղղահայաց առանցքներ։ Հորիզոնական առանցքը ուղղորդված է ձախից աջ, իսկ ուղղահայաց առանցքը ուղղորդված է ներքևից վերև։ 

Սովորաբար հորիզոնական առանցքը նշանակում են {jatex}x{/jatex} տառով, իսկ ուղղահայացը՝ {jatex}y{/jatex} տառով։

{jatex}Ox{/jatex} առանցքը կանվանենք աբսցիսների առանցք։

{jatex}Oy{/jatex} առանցքը կանվանենք օրդինատների առանցք։

Մասշտաբային միավորը վերցնենք այնպիսին, որ այն նույնը լինի {jatex}x{/jatex} և {jatex}y{/jatex} առանցքների համար։

Հարթության կամայական {jatex}C{/jatex} կետից տանենք {jatex}Ox{/jatex} և {jatex}Oy{/jatex} առանցքներին ուղղահայացներ։ 

Տարված ուղղահայացի և առանցքի հատման կետը կանվանենք {jatex}C{/jatex} կետի պրոեկցիա այդ առանցքի վրա։

Նկարում պատկերված {jatex}C{/jatex} կետի պրոեկցիան {jatex}Ox{/jatex} առանցքի վրա կլինի {jatex}A{/jatex}-ն, իսկ {jatex}Oy{/jatex} առանցքի վրա՝ {jatex}B{/jatex}-ն։

Հարթության կամայական կետից որոշվում են նրա միակ կոորդինատները առանցքների վրա։

Կոորդինատային առանցքներից ընտրելով մեկական կետ, որոշվում է հարթության միակ կետը, որի պրոյեկցիաները առանցքների վրա այդ կետերն են։




Developed by ARI Soft.

 

Ուղարկել էջը