Հայաստանում հնարավոր է աղամաններն արգելեն սրճարաններում։

Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել։ Առաջարկում է ռեստորանների սեղաններին արգելել աղ դնել, եթե հաճախորդը չպահանջի։

-Էկոնոմիկայի նախարարությունը, առողջապահության նախարարությունը մրցույթի մեջ են մտել անիրական, անիրատեսական, անիրագործելի և հետևանքներ նախատեսող օրենքների, հրամանների, հրահանգների բազմապատկման գործում։

Երևանում մարդիկ զարմանում են՝ աղ ու հացով հայկական սեղանը առանց աղ կլինի՞։

Հաղորդում նվիրված նոր օրենքին։

 

Ուղարկել էջը