ABC ուղղանկյուն եռանկյան A անկյան կիսորդը BC էջը հատում է D կետում։ D կետով տարված է AC-ին զուգահեռ ուղիղ, որն AB ներգնաձիգը հատում է E կետում։ Հայտնի է, որ AE=15, CD=12:

1. Գտնել DE հատվածի երկարությունը։

ՈՒղղանկյուն եռանկյանը ներգծած և արտագծած շրջանագծերի շառավիղները համապատասխանաբար հավասար են 2-ի և 5-ի։

1․ Գտնել եռանկյան ներքնաձիգի երկարությունը։

Տրված է BC=40 և AC=30 էջերով ուղղանկյուն եռանկյունը։ M-ը և N-ը համապատասխանաբար AB ներքնաձիգի և AC էջի միջնակետերն են։ M և N կետերով անցնող շրջանագիծը շոշափվում է BC էջը K կետում։

1․ Գտնել NM հատվածի երկարությունը։

AC=6 և BC=8 էջերով ուղղանկյուն եռանկյանն արտագծած է շրջանագիծ։ E-ն և F-ը համապատասխանաբար AC և CB փոքր աղեղների միջնակետերն են, իսկ G-ն՝ C կետը չպարունակող AB աղեղի միջնակետը։

1․ Գտնել ABC եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարությունը։

ՈՒղղանկյուն եռանկյան էջերն են՝ 30 և 40։

1․ Գտնել եռանկյանը ներգծած շրջանագծի շառավղի երկարությունը։

 

Ուղարկել էջը