Դաս 02գ| Ֆունկցիայի ուսումնասիրությունը


Սահմանում։ Ֆունկցիայի այն արգումենտը, որտեղ ընդունում է 0 արժեք, կոչվում է ֆունկցիայի զրո։

Օրինակ {jatex}y=x^2-4{/jatex} ֆունկցիայի զրոներն են -2 և 2 թվերը։

Սահմանում։ Այն միջակայքը, որտեղ ֆունկցիան պահպանում է իր նշանը, կոչվում է ֆունկցիայի նշանապահպանման միջակայք։

Օրինակ {jatex}y=x^2-4{/jatex} ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը կլինեն {jatex}(- \infty; -2); (-2; 2) ; (2; + \infty ){/jatex} միջակայքերը։ 

Սահմանում։ Տրված միջակայքում ֆունկցիան կոչվում է աճող, եթե այդ միջակայքի ավելի մեծ արգումենտին համապատասխանում է ֆունկցիայի ավելի մեծ արժեք։

Սահմանում։ Տրված միջակայքում ֆունկցիան կոչվում է նվազող, եթե այդ միջակայքի ավելի մեծ արգումենտին համապատասխանում է ֆունկցիայի ավելի փոքր արժեք։

 Շարունակելու համար մուտք գործեք, վերցրեք թուղթ և գրիչ։




Developed by ARI Soft.

 

Ուղարկել էջը