Դաս 12բ| Պատահական երևույթներ


Հավանականությունների տեսությունը մաթեմատիկայի ճյուղ է, որում ուսումնասիրվում է պատահական երևույթների վիճակագրական հատկությունները։

Ենթադրենք կատարվում է որոշակի փորձ, որի ելքը հնարավոր չէ նախորոք կանխատեսել։ Բերենք պատակական փորձերի օրինակներ՝ զառի կամ մետաղադրամի նետումը, վիճակախաղի տոմսի գնումը։

Սահմանում։ Պատահական փորձարկումը դա մի փորձարկում կամ երևույթ է, որի ելքը կախված է կոնկրետ դեպքից և որը կարելի է կատարել բազմակի անգամ նույն հաստատուն պայմանների դեպքում։

Սահմանում։ Պատահական իրադարձությունը կամ պատահույթը դա մի իրադարձություն է, որը նույն պայմանների դեպքում կարող է կամ կատարվել, կամ չկատարվել։

Պատահական իրադարձությունները կնշանակենք լատինական մեծատառերով՝ A, B, C, ...

Պատահական իրադարձության օրինակ է մետաղադրամի նետման ժամանակ զինանշանի վերևում հայտնվելը, վիճակախաղի խաղարկման ժամանակ պարկից զույգ թիվ հանելը և այլն։

Սահմանում։ Այն իրադարձությունը, որը տրված պայմաններում միանշանակ կկանարվի, կոչվում է հավաստի իրադարձություն։

Եթե չփոփոխվող պայմանների դեպքում {jatex}n{/jatex} պատահական փորձարկման ժամանակ {jatex}A{/jatex} պատահույթը տեղի է ունեցել {jatex}n(A){/jatex} անգամ, ապա  {jatex}n(A){/jatex} թիվն անվանում են  {jatex}A{/jatex} պատահույթի հաճախություն, իսկ {jatex}\large \frac{n(A)}{n}{/jatex} հարաբերությունը՝ {jatex}A{/jatex} պատահույթի հարաբերական հաճախություն։

Եթե բավականաչափ մեծ քանակությամբ պատահական փորձերի ժամանակ {jatex}A{/jatex} պատահույթի հարաբերական հաճախությունը դառնում է մի որոշակի թվի շատ մոտ, ապա այդ թիվն անվանում են {jatex}A{/jatex} պատահույթի վիճակագրական հավանականություն։

Պատահական իրադարձության հավանականությունը կարելի է գտնել բավական մեծ ճշգրտությամբ, եթե պատահական փորձարկումը կատարվի շատ անգամներ։ Որքան մեծ է կատարվող փորձերի քանակը, այնքան հավանական հաճախականությունը ավելի կմոտենա այդ իրադարձության հավանականությանը։

{jatex}A{/jatex} պատահարի տեղի ունենալու հավանականությունը սովորաբար նշանակում են {jatex}p(A){/jatex}-ով։




Developed by ARI Soft.

 

Ուղարկել էջը