Դաս 12գ| Հավանականության դասական սահմանումը


Վիճակագրական հավանականության համար շատ հաճախ անհնար կամ շատ դժվար է մեծ քանակությամբ փորձեր կատարելը։ Որոշ գործնական խնդիրներում հարմար է օգտվել հավանականության դասական սահմանումից։

Սահմանում։ {jatex}A{/jatex} պատահարի տեղի ունենալու հավանականությունը հավասար է {jatex}A{/jatex} պատահարին նպաստող դեպքերի հարաբերությանը բոլոր նպաստավոր դեպքերին։

{jatex}\large p(A)= \frac mn{/jatex}

Այստեղ {jatex}n{/jatex}-ը բոլոր հնարավոր դեպքերի քանակն է, իսկ {jatex}m{/jatex}-ը՝ նպաստավոր դեպքերի քանակը։

Այստեղից ակնհայտ են դառնում մի քանի պնդումներ։

Հավաստի պատահույթի հավանականությունը հավասար է 1-ի, անհնար պատահույթի հավանականությունը հավասար է 0-ի։ Յուրաքանչյուր պատահույթի հավանականությունը ներառյալ 0-ից 1 հատվածից է։




Developed by ARI Soft.

 

Ուղարկել էջը